Կրթական ծրագրում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական և նախագծային աշխատանքը։
Սարքերի մատչելիություն
Յուրաքանչյուր սովորող ունի անհատական սարք՝ 1:1 հարաբերակցությամբ։
Ֆիզիկական միջավայրը
Ամբողջական Wi-Fi ծածկույթ և տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներ։
Սովորող սովորեցնող նախագծեր
Եռաչափ մոդելավորում (4-5-րդ դասարաններում)
«Եռաչափ մոդելավորում» դասընթացը ծանոթացնում է սովորողներին 3D մոդելավորման հիմքերին և թվային դիզայնին՝ կիրառելով ժամանակակից գործիքներ իրական և ստեղծագործ նախագծերի ստեղծման համար։
Ռոբոտաշինություն և ծրագրավորում (4-5-րդ դասարաններում)
«Ռոբոտաշինություն և ծրագրավորում» դասընթացը ներկայացնում է ռոբոտների նախագծման, կառուցման և ծրագրավորման հիմքերը՝ զարգացնելով տեխնիկական մտածողություն և կիրառական հմտություններ։
Ինքնավար մեխանիզմների ստեղծում (4-5-րդ դասարաններում)
«Ինքնավար մեխանիզմների ստեղծում» դասընթացը նախատեսված է սովորողների համար, ովքեր ցանկանում են նախագծել և ծրագրավորել ինքնուրույն գործող սարքեր՝ միավորելով ռոբոտաշինության, սենսորային համակարգերի և ալգորիթմների կիրառումը։
Համակարգչային սպասարկում (4-5-րդ դասարաններում)
«Համակարգչային սպասարկում» դասընթացը սովորողներին ծանոթացնում է համակարգչային սարքավորումների կառուցվածքին, խափանումների հայտնաբերման և վերացման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման հիմնական հմտություններին։
Խաղային միջավայրի ստեղծում (4-5-րդ դասարաններում)
«Խաղային միջավայրի ստեղծում» դասընթացը սովորողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել խաղային դիզայնի սկզբունքները և ստեղծել գրաֆիկական միջավայրեր խաղերի համար։
Անիմացիաների ստեղծում (6-8-րդ դասարաններում)
«Անիմացիաների ստեղծում» դասընթացը սովորողներին ծանոթացնում է շարժապատկերի ձևավորման սկզբունքներին՝ զարգացնելով ստեղծագործական մտածողություն և տեխնիկական հմտություններ գրաֆիկական ու ժամանակային ռեսուրսների միջոցով։
ԱԲ-ով մշակված ծրագրեր
Սովորողների հաշվառման հարթակ։
Կրթահամալիրի տրանսպորտային հանգույցը։
Ուսուցիչների վերապատրաստում և մասնագիտական զարգացում
Մասնագիտական զարգացում
Պարբերական սեմինարներ, շուրջտարյա անհատական խորհրդատվություններ, Հանրակրթական Դիթիթեք ստուգատես՝ նոր տեխնոլոգիական գործիքներ և մեթոդներ սովորելու համար։
Խորհրդատվություններ
Հրավիրված բանախոսներ, շրջանավարտներ և մասնագիտական դասընթացներ, որոնք զարգացնում են դասավանդման հմտությունները։